«Գյումրին կռնա» դաշինքը ձևավորվել է Նժդեհյան ցեղակրոն և Հայկ Հայկազուններ կուսակցությունների միավորմամբ։ Երիտասարդների այս թիմը իրենց ծրագրերն ու գաղափարները տարածելու համար կիրառում է ժամանակակից տեխնիկական լուծումներ։
20 հոգանոց թիմում դասախոսներ են, մանկավարժներ, դպրոցի տնօրեններ, գործարարներ, որոնք արդեն ապացուցել են, որ Գյումրիում անհատը կարող է բարիք ստեղծել։ «Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածուն՝ Վարդան Սրտաշյանը, ասում է՝ պետք է կոտրել այն կարծրատիպը, որ համայնքը չէ աշխատատեղ ստեղծողը։ Պետք է համայնքը ոչ միայն պայմաններ ապահովի ներդրողների համար, այլև կիրառի ներդրումների շրջանառու հիմնադրամի գաղափարը։
Դաշինքը կարևորում է նաև քաղաքի երկարաժամկետ զարգացումը։ Վստահ են՝ պետք է սկսել Գյումրուց, հետո դրական փորձը տարածել բոլոր մարզերով ու մայրաքաղաքով։
Դաշինքի ներկայացուցիչներն իրենց ընդդիմադիր են համարում գործող իշխանություններին։ Որոշել են՝ ավագանու ընտրություներում հաղթելու պարագայում համագործակցության չեն գնա իշխանությունների հետ։