1400 քմ-ից ավելի տարածք, 70 մասնակից ընկերություն ու ստարտափ. տարվա տեխնոշաբաթ Digiweek-ն այս տարի կլինի ամենամեծն ու հասցեն կփոխվի. Մերգելյանի տարածքի փոխարեն կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: DigiWeek-ի և Digitec 2021-ի մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունը և ԱՏՁՄ-ն: Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը Հայաստանը կդառնա գիտական և տեխնոլոգիական նորարարությունների հասցե:
8-օրյա Digiweek-ը կսկվի Digitec էքսպոյով, կներկայանան հայկական ընկերությունները, որ վերջին տարիներին 2 միլիարդից ավելի ներդրում են բերել մեր երկիր: Կպարգևատրվեն նաև «Կորիզ» մրցույթի լավագույն ուսուցիչներն ու աշակերտները: 2021-ին կհամախմբեն աշխարհի տեխնոհայերին, իսկ հոկտեմբերի 27-28-ի բարձր տեխնոլոգիաների Hyetech Showcase-ին Երևանում և Գյումրիում կպատմեն՝ ինչպես տաղանդավոր աշխատուժ գտնել:
Digiweek-ին առաջին անգամ կլինի նաև թվային Summit-ը, որ համախմբեն աշխարհի առաջատար տեխնոդեմքերին, քննարկեն կրթության, համավարակի փոխած իրականությունը, աշխատանքի նոր հնարավորություններն ու վենչուրային լավագույն փորձագետներին Հայաստան բերելու ուղիները:
Խոստանում են՝ կանեն հնարավորը, որ տեխնոշաբաթը որակապես չտարբերվի նախորդ տարվա մեգամիջոցառումից՝ WCIT-ից: Շուտով կհայտնեն նաև միջազգային հյուրերի անունները: Ծրագրերը շատ են. մեկ շաբաթ մարզահամերգային համալիրում ցույց կտան՝ ինչու ընտրել Հայաստանն ու հենց հայկական տեխնոգիական միտքը: