Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հերքել է կոռուպցիային աջակցելու մեղադրանքները և հայտարարել, որ կմնա իր պաշտոնին՝ չնայած հակակոռուպցիոն դատախազության կողմից իր դեմ հարուցված գործին, փոխանցում է ТАСС-ը:
Դատախազությունը հետաքննություն է իրականացնում ինը անձանց, այդ թվում՝ կանցլերի նկատմամբ՝ 2016-2018 թթ. ֆինանսների նախարարության բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման կասկածանքով:
Կուրցի խոսքով՝ իր նկատմամբ բոլոր հետաքննություններն իրականացվում են առանց որևէ հստակ հանցանշանի։ Կանցլերը նշել է, որ անմեղության կանխավարկածի համաձայն՝ ինքն անմեղ է, քանի դեռ դատարանը իրեն մեղավոր չի ճանաչել:
Կուրցի կարծիքով՝ քաղաքական ընդդիմախոսները՝ ի դեմս սոցիալ-դեմոկրատների, անընդհատ փորձում են նրան հեռացնել Ավստրիայի կառավարության ղեկավարի պաշտոնից։