ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող չորս ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից ստացել են 2021 թ. ֆինանսական տարվա համար նախատեսված գումարային երկրորդ փոխանցումները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմել են 314.661 եվրո։
Նշված գումարից 127,5 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 76.975 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 81.222 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 28.964 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։
2021 թ. տարեսկզբին CNF-ի կողմից նշված չորս ՊՈԱԿ-ներին փոխանցվել էին առաջին գումարային հատկացումները՝ շուրջ 320 հազար եվրո։
Նշենք, որ հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, որոնք ապահովում են կառույցների արդյունավետ աշխատանքը: