Հոկտոմբերի 4-5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր, Լոռու մարզի Ստեփանավան և Վանաձոր, Կոտայքի մարզի Չարենցավան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։