Ռուսաստանի Սբերբանկի փոխնախագահ և կրթության նախկին փոխնախարար Մարինա Ռակովան ձերբակալվել է: Նա գտնվում է ներքին գործերի նախարարության Մոսկվայի քննչական բաժնում: Ռակովան հետախուզվում էր որպես խարդախության գործով մեղադրյալ: Սեպտեմբերի 29-ին նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել բյուջետային միջոցները յուրացնելու մեղադրանքով:
Ըստ РИА Новости-ի՝ Ռակովան մեղադրվում էր 2019 թվականին կրթության նախարարի տեղակալ աշխատելու ժամանակ Մոսկվայի սոցիալ-տնտեսական բարձրագույն դպրոցի (հայտնի որպես Շանինկա) հետ պայմանագրեր կնքելու համար՝ «Ապագայի ուսուցիչ» նախագծի շրջանակներում: Պարզվել է, որ երկու պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն կատարվել: Յուրացված գումարը 50 միլիոն ռուբլի է, բայց իրավապահ մարմինները Ռակովային կասկածում են այլ պայմանագրերով ևս 150 մլն ռուբլի հափշտակելու համար՝ գրում է ռուսական լրատվամիջոցը:
Այս գործով մեղադրվում են նաև Ռակովայի նախկին երեք գործընկերները: