ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ծովինար Սողոմոնյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ծովինար Սողոմոնյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանն ազատվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: