Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նոյակերտ գյուղի մի բնակիչ տան բակում պահում և օգտագործում է թմրամիջոց:
Հոկտեմբերի 5-ին 36-ամյա տղամարդու տան բակի զննությամբ հայտնաբերվեցին ապակյա չորս տարա և թղթե հինգ փաթեթ` կանաչավուն, թմրանյութի նմանվող չորացված զանգվածներով: Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիախուանա է, կանեփը քաղել է Նոյակերտի հարակից դաշտերից` անձնական օգտագործման համար:
Հայտնաբերված ավելի քան 240 գրամ զանգվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են: