Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի:
Ողջույնների փոխանակումից հետո Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը օրհնության խոսք է հղել ՀՀ ԱԺ նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է ՌԴ պաշտոնական այցից՝ ներկայացնելով որոշ մանրամասներ: Զրույց է ծավալվել Հայրենիք-Սփյուռք կապի և դրա շրջանակում հայ եկեղեցու դերի ու կարևորության շուրջ: Քննարկվել են նաև թեմին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահն առանձնազրույց է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: