«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում 1673 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«93 օրվա ընթացքում՝ մարտի 15-ից հունիսի 15-ը, 845 քաղաքացի բուժօգնություն է ստացել։ 845 քաղաքացիներից 308-ին բուժօգնություն է տրամադրվել վերակենդանացման բաժանմունքում։
71 օրերի ընթացքում՝ հուլիսի 27-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ, 828 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել, քաղաքացիներից 291-ը գտնվել են վերակենդանացման բաժանմունքում։
Արձանագրենք՝ 1673 քաղաքացուց ընդամենը 35 վարակակիր է եղել պատվաստված, որոնցից միայն 12-ը՝ 2 դեղաչափով, իսկ մահացածների շրջանում չունենք որևէ պատվաստված անձ:
Նշեմ, որ պատվաստված քաղաքացիներից 17-ը կարողացան հաղթահարել Covid-ը, չնայած ունեին բավականին ծանր առողջական խնդիրներ:
Հավելեմ, որ Համալսարանական բուժհաստատությունում վերջին օրերին, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճ է գրանցվում։
Հավելեմ, որ այսօրվա դրությամբ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից գրեթե բոլորը զբաղված են»,- գրել է Դանիելյանը: