ԱՄՆ Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 4 վիրավոր՝ հայտնում է «Ռոյթերսը»: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Ոստիկանության տվյալով՝ կրակողին նույնականացրել են, նա դեռևս ազատության մեջ է:
Իրավապահները տեղեկացրել են, որ հրաձգությունն սկսվել է, երբ հրաձիգը և դասարանում գտնվող այլ անձ բախվել են միմյանց: Աշակերտներն ու աշխատակիցները փակված են դասարաններում և աշխատասենյակներում: