Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:
Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր, ընդգծվել է համատեղ վարժանքների ընթացքում երկու երկրների զինծառայողների ձեռք բերած փորձի կարևորությունը:
Հասանովն իր թուրք գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի ցուցաբերած աջակցության համար:
Կողմերը նշել են, որ պետությունների ղեկավարների հարաբերությունները դրական ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության ոլորտում: