Երեկ երեկոյան մոտ 6 ժամով խափանվել էր Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքը:
Երեք ծառայությունն էլ պատկանում են Ֆեյսբուքին, և ժամեր շարունակ նրանց հասանելիություն չի եղել համացանցում և սմարթֆոնների հավելվածներում: Ինժեներների խումբը հայտնել է, որ Ֆեյսբուքի խափանումը առաջացել է կոնֆիգուրացիայի փոփոխությունների պատճառով:
Միևնույն ժամանակ, ընկերությունը վստահեցրել է, որ Ֆեյսբուքի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքի խափանումը չի հանգեցրել օգտատերերի տվյալների արտահոսքի: Ֆեյսբուքի համար սա իր պատմության մեջ ամենամեծ խափանումն էր:
Արդեն մի քանի ժամ է՝ տեխնիկական խնդիրները վերացվել են, իսկ Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքը վերականգնվել է: