ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը և Չինաստանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ, կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի քարտուղար Յան Ցզեչին այս շաբաթ բանակցություններ կանցկացնեն Շվեյցարիայում: Այս մասին տեղեկացրել է South China Morning Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ կայքի տեղեկությունների՝ հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 6-ին:
Բանակցությունների օրակարգի հիմնական հարցերից մեկը կարող է լինել պետությունների ղեկավարների գագաթնաժողովի կազմակերպումը:
ԱՄՆ-Չինաստան բարձր մակարդակի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մարտի 18-19-ին ԱՄՆ Ալյասկա նահանգում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ջեյք Սալիվանը հանդիպել են Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի և Յան Ցզեչիի հետ: