Չիլիացի մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ ցանկանում են խորհրդարանի քննարկմանը ներկայացնել Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերայի պաշտոնազրկման հարցը՝ «Պանդորայի փաստաթղթերի» (Pandora Papers) հիման վրա կոռուպցիայի կասկածանքների պատճառով, տեղեկացնում է ТАСС-ը:
Ըստ «Պանդորայի փաստաթղթերի»՝ 2010 թ. դեկտեմբերին նախագահական առաջին ժամկետի ընթացքում Պինյերայի ընտանիքը 152 միլիոն դոլարով վաճառել է բաժինը Dominga-ում:
Գործարքի մի մասը կատարվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում:
Չիլիի օրենսդրության համաձայն՝ պաշտոնազրկման հարցը նախ քննարկում է հինգ հոգուց բաղկացած պատգամավորական հանձնախումբը, ապա այն ներկայացվում է Պատգամավորների պալատի քննարկմանը: Եթե պաշտոնազրկման առաջարկը պաշտպանի Ստորին պալատի անդամների մեծ մասը, դրա վերաբերյալ քվեարկություն պետք է տեղի ունենա նաև Սենատում: