ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ ռուսական կողմը Լարսի անցակետում սկսել է շինարարական աշխատանքներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ավարտվելու են 2022 թվականի դեկտեմբերին։
«Շինարարական աշխատանքների պատճառով մասնակի խաթարվել է երթևեկությունը Լարսի անցակետում։ Սակայն համաձայն ՌԴ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 18-ի 1576 որոշման՝ հոկտեմբերի 18-ից թույլատրվում է Վերին Լարսից բացի սահմանային հսկողություն իրականացնել նաև երկու այլ անցակետերում, մինչև շինարարության ավարտը։
Առաջին անցակետը տեղակայված է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն - Ալանիա, Վերին Լարսի շրջանում:
Երկրորդ անցակետը՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն - Ալանիա, քաղաք Վլադիկավկազ, Լարսի շրջան հասցեում։
Նշենք, որ ռուսական կողմի նախաձեռնած շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է էապես բարելավել Լարսի անցակետի աշխատանքը և խուսափել բեռնատարների կուտակումներից։ Մասնավորապես, նախատեսվում է այսօրվա օրական 300 մեքենա թողունակությունը դարձնել 3500 մեքենա, այսինքն՝ մոտ 10 անգամ ավելացնել ճանապարհի թողունակությունը»,- գրել է Հարությունյանը: