Հոկտեմբերի 5-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
ԱԺ խորհուրդը քննարկել և հաստատել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմը, որը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: