Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ հանդիպել է երիտասարդների հետ: Հարությունյանը հայտնել է նաև, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:
«Մերօրյա ծանր ու բարդ ժամանանակաշրջանում հանրության շրջանում ծագած բազմաթիվ հարցերի, խնդիրների հաղթահարմանը միտված աշխատանքների և տեսանելի ապագայի վերաբերյալ զրուցել եմ երիտասարդների հետ։
Հանդիպման ֆորմատն արդյունավետ էր, նախաձեռնությունը՝ շարունակական»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի նախագահը: