Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր հաստատուն տեղն ունի իրավաբանական կրթություն տվող լավագույն բուհերի եռյակում, որտեղ սովորեցնում են ոչ միայն իրավաբանություն, այլ նաև մտածել։
Հայաստանում ֆրանսիական համալսարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած «Իրավունքի գիշեր» միջազգային միջոցառման ժամանակ այս մասին ընդգծել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ հավելելով, որ համալսարանն իր կողմից ասոցացվում է որակի հետ, և վերջին տասը տարիների աշխատանքային գործունեության ընթացքում իրեն հանդիպած լավ իրավաբանների շրջանում գերակշռող են եղել հենց Ֆրանսիական համալսարանի շրջանավարտները:
Ամփոփելով խոսքը՝ նախարարը հիշատակել է նաև արդարադատության նախարարության և Ֆրանսիական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագիրը և վստահություն հայտնել, որ համալսարանի շրջանավարտներն իրենց մասնակցությունն ու ներդրումը կունենան արդարադատության նախարարության կողմից նախաձեռնած բարեփոխումների օրակարգի մեծ գործընթացում: