Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Հանդիպմանը նախորդել է ակադեմիայի ռեկտոր Ալեքսանդր Յակովենկոյի հետ առանձնազրույցը:
Հանդիպումը մեկնարկել է Ալեն Սիմոնյանի՝ հետհեղափոխական Հայաստանին նվիրված ելույթով: Ելույթին հաջորդել է հարցուպատասխանը: Քննարկման առանցքում է եղել հետհեղափոխական Հայաստանի ժողովրդավարական քաղաքականությունը, անդրադարձ է կատարվել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին:
Կարծիքներ են հնչել տարածաշրջանի անվտանգային հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկվել են Հայաստանի տնտեսությանն առնչվող առանձնահատկություններ: Ուսանողները հարցեր են ուղղել հայ-ռուսական հարաբերությունների առաջնահերթություններից, հետպատերազմյան Արցախի ներկա վիճակից, հետաքրքրվել են նաև հայաստանյան իրականությանն առնվող այլ հարցերով: ՀՀ ԱԺ նախագահը հնչեցված հարցերին տվել է սպառիչ պատասխաններ: