Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում իրականացվում են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքներ՝ տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Այն շահագործման կհանձնվի 2022 թվականին, որտեղ համայնքի շուրջ 35000 շահառու մեկ պատուհանի սկզբունքով կօգտվի սոցիալական ապահովության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ծառայություններից:
Հանրապետության ողջ տարածքում ստեղծված մի քանի տասնյակ նմանատիպ կենտրոնների կարևորագույն նպատակն է մեկ հարկի տակ միավորել տարբեր սոցիալական կարիքներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունները»,- նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։