«Պանդորայի փաստաթղթերի» (Pandora Papers) հրապարակումը մեծ վնաս է հասցրել աշխարհում Ուկրաինայի հեղինակությանը. այժմ Կիևին ընկալում են որպես «օֆշորների երկիր»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին ԱԳ նախարար Պավել Կլիմկինը:
«Ուկրաինան առաջին տեղում է այն մարդկանց թվով, որոնք օգտվում են այդ օֆշորներից։ Մենք ամբողջ աշխարհի համար «օֆշորների երկիր» ենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կլիմկինը:
Նախկին ԱԳ նախարարը զգուշացրել է, որ այժմ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Կիևը դժվարությունների առաջ է կանգնելու: