Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևելքում բենզալցակայանների շուրջ 20%-ում բենզին չկա: Այս մասին հայտարարել է Վառելիք վաճառողների բրիտանական ասոցիացիան, փոխանցում է Reuters-ը:
Միացյալ Թագավորությունում առանց բենզինի է մնացել լցակայանների 8%-ը։
Իշխանությունների որոշմամբ՝ շուրջ 200 զինվորական պահեստներից բեռնատարներով վառելանյութ է հասցնում լցակայաններ: Նախկինում զինվորականները ներգրավված են եղել, օրինակ՝ սուպերմարկետներում բեռնատարների բեռնաթափմանը՝ համաճարակի պայմաններում ստեղծված դեֆիցիտի պատճառով:
Վառելիքի ճգնաժամը Բրիտանիայում սկսվել է սեպտեմբերի կեսից: Պատճառը բեռնատարների վարորդների պակասն է։