Միացյալ Նահանգների իշխանությունները ներկայումս ուսումնասիրում են Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի «Պանդորայի փաստաթղթեր» (Pandora Papers) հրապարակումը՝ որոշ համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց օֆշորային հաշիվների վերաբերյալ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ԱՄՆ պետական պարտքին նվիրված ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել ԱՄՆ կառավարությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, այդ թվում՝ արտասահմանում:
«Պանդորայի փաստաթղթերում» հիշատակվում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և իր ընտանիքը: Նշվում է, որ Ալիևի ընտանիքը, օգտագործելով գաղտնի օֆշորային կազմակերպություններ, Լոնդոնում ձեռք է բերել շուրջ 700 միլիոն դոլարի անշարժ գույք։