Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին՝ լեռնային շրջաններում, Լոռու, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 8-10 աստիճանով։
Հոկտեմբերի 5-6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-9-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավարևելյան, 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Հոկտեմբերի 5-6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։