2021 թվականի սեպտեմբերին օպերատիվ շտաբի կողմից ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 14 ընտանիք (66 մարդ)։
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են՝ 3 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է:
Ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 141 ընտանիք (681 մարդ)։