Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանի հետ:
Կողմերը քննարկել են երկու կառույցների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը, էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի ինտեգրված համակարգերի ներդրմանը վերաբերվող հարցեր, կարևորվել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԱՀ ՊԵԿ սերվերային համակարգերի տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը:
ԱՀ ՊԵԿ նախագահն իր գործընկերոջն է ներկայացրել պատերազմի հետևանքով Արցախի տնտեսվարողների առջև ծառացած հիմնախնդիրները, որի շրջանակում փոխհամաձայնեցվել են աջակցման հնարավոր գործիքակազմերը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել երկու մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման նպատակով։