«Ազատություն» կարգախոսի ներքո, որոնք վանկարկում էին Կատալոնիայի և Սարդինիայի անկախության մի քանի տասնյակ կողմնակիցներ, Կառլես Պուչդեմոնը ներկայացել է Իտալիայի Սասարի քաղաքում սկսված դատին:
Ըստ փաստաբանի՝ Կատալոնիայի նախկին ղեկավարը մտադիր է վիճարկել իր ձերբակալման եվրոպական հրամանագիրը և Իսպանիայի խնդրանքով իր արտահանձնման օրինականությունը: Պուչդեմոնը հրաժարվել է հանդիպումից առաջ որևէ հայտարարություն անել:
Արտահանձնման վերաբերյալ Իսպանիայի դատական իշխանությունների ուղարկած խնդրանքին Սասարիի վերաքննիչ դատարանի վճիռը կորոշի իրադարձությունների հետագա զարգացումը: Պուչդեմոնտի փաստաբանները վստահ են, որ այսօրվա նիստից հետո Կատալոնիայի նախկին ղեկավարը կպահպանի իր ազատությունը, ինչպես նախկինում Գերմանիայում և Բելգիայում էր՝ հայտնում է Euronews-ը:
Պուչդեմոնը ձերբակալվել է սեպտեմբերի 23-ին՝ Սարդինիա կղզի ժամանելուն պես, համաձայն Իսպանիայի գերագույն դատարանի եվրոպական օրդերի, որով նրան մեղադրում են խռովություն հրահրելու և վատնումների համար: Իտալական դատարանը, սակայն, որոշում կայացրեց նրան ազատ արձակել առանց որևէ սահմանափակման՝ մինչև առաջին նիստը: