ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, առաջարկել է վերսկսել հանդիպումները Ռուսաստան-ՆԱՏՕ ձևաչափով: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
ՌԴ ԱԳՆ ղեկավարն իր հերթին առաջարկել է որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել և զինված ուժերը հեռացնել 20-30 կմ այն վայրերում, որտեղ դրանք շատ մոտ են միմյանց։
Ստոլտենբերգը մերժել է Լավրովին՝ առաջարկելով վերադարձնել Ռուսաստանի ներկայացուցչին Բրյուսել: Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը նշել է, որ քննարկումների ընթացքում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:
Կարասինը նշել է, որ բարդ է ընթացել նաև Սերգեյ Լավրովի և ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի բանակցությունը: