Օրերս ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները վերադարձել են դիրքերից։ Նրանց դիմավորել են ոստիկանության զորքերի ղեկավար կազմը, ծառայակից ընկերներն ու հարազատները։
Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը ոստիկան-սահմանապահներին է փոխանցել ոստիկանության պետ Վահե Ղազարյանի երախտիքի խոսքերը և շնորհակալություն հայտնել սահմանապահ առաքելությունը նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։
Այնուհետև մարտական հերթապահության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողների հանձնվել են պարգևներ։ Միջոցառումն ավարտվել է սահմանապահ-ոստիկանների հանդիսավոր երթով։