Հայկական QR-ը շուտով կճանաչեն նաև ԵՄ երկրները: Խոսքը պատվաստումը հավաստող տարբերակման կոդի մասին է: Մինչև հիմա Արմեդում գրանցված կոդերը ԵՄ-ն չի ճանաչում՝ պատճառն այն է, որ մեր QR-ը եվրոպական ստանդարտներին չի համապատասխանում:
Ավետ Մանուկյան (էլեկտրոնային առողջապահության միասնական ԱՐՄԵԴ համակարգի գործադիր տնօրեն) - ԵՄ-ն երկրների միջև ստեղծել է մի համակարգ, որ էդ երկրները ինչ որ ստանդարտով սարքեն QR կոդեր, որ մի ստանդարտով սարքած կոդերը ճանաչելի դառնան իրար համար: Ու էդ համակարգին միանալու համար դուք պետք ա անցնեք որոշակի փուլեր:
ԱԳՆ-ի բանակցություններից հետո ԵՄ-ն Հայաստանը միացրել է համակարգին: Տեխնիկական ամբողջ աշխատանքը կատարված է, ծրագիրը պատրաստ է, հայկական կողմն այժմ սպասում է ԵՄ-ի հաստատմանը՝ ասում է ԱՐՄԵԴ-ի տնօրենը:
Ավետ Մանուկյան - ԱՐՄԵԴ-ի կողմից էսօր տպվող սերտիֆիկատները որ կան վակցինացիայի և նույնիսկ նաև շուտով կլինի էդ բացասական թեստի սերտիֆիկատները, չնայած հիմա էլ որոշ կլինիկաներ տպում են, քաղաքացին կարող է պահանջել, որ տպվի ԱՐՄԵԴ-ում սերտիֆիկատը և վակցինացիայի և ՊՇՌ թեստի, էդ սերտիֆիկատի վրայից հղում կլինի, որ անցում կատարել ԵՄ-ի սերտիֆիկատի էջ, որ հատուկ ֆորմատով հատուկ էդ ստանդարտներով QR կոդով մի հատ փաստաթուղթ ա:
Եվրոպական որոշ երկրներ անգամ ԱՐՄԵդ-ի կոդն են ճանաչում, սակայն Եվրոպայի տարածքում պարբերաբար խստացումներ են լինում՝ նշում է Ավետ Մանուկյանը:
Ավետ Մանուկյան - Ուղղակի քանի գնում ա, ԵՄ-ն խստացնում ա իր քաղաքականությունը ու կարճ ժամանակ հետո ինքը միայն իրա QR կոդով ա թողելու ներս մտնեք: Ինձ թվում ա մենք կհասցնենք էդ ժամկետների մեջ մտնենք, էլի եմ ասում թեստավորման ամբողջ փուլը ավարտել ենք, մնում ա էդ վերջին օֆիցիալ հաստատումը իրանց կողմից և անցումը աշխատանքային՝ պրոդաքշն մոդի:
Ակնկալվում է, որ հոկտեմբերի երկրորդ կեսին արդեն ԵՄ-ն կճանաչի հայկական կոդերը: Մեր հարցմանը կարճ պատասխանել են նաև ԱԳՆ-ից, նշել՝ ԵՄ գործընկերների հետ բանակցությունների գործընթացը շարունակվում է և ամենայն հավանականությամբ շուտով հնարավոր կլինի արդյունքների մասին խոսել:ա