Հոկտեմբերի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է գերմանական Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստվել ՖԻՖԱ ԱԱ 2022 թվականի որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան և Ռումինիա-Հայաստան հանդիպումներին։
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մեր ընտրանին հանգրվանել է Best Western Premier IB հյուրանոցում։
Այսօր ազգային հավաքականն առաջին մարզումը կանցկացնի Գերմանիայում, որտեղից հոկտեմբերի 6-ին արդեն չարտերային թռիչքով կմեկնի Իսլանդիա։