Հարավային Կալիֆոռնիայի Օրինջ շրջանի Հանթինգթոն Բիչի ափամերձ տարածքում նավթի արտահոսքը հավասարազոր է բնապահպանական աղետի: Այս մասին լրագրողներին ասել է քաղաքապետ Կիմ Քարը՝ հայտնում է Interfax-ը:
Մամուլի ասուլիսում նա ներկայացրել է, որ ստորջրյա խողովակաշարից 477 հազար լիտր նավթի արտահոսքի հետևանքով գոյացել է մոտ 34 քմ մակերեսով նավթային տարածք: Քաղաքապետը դա «բնապահպանական աղետ» է որակել, քանի որ, նրա խոսքով, «ափամերձ գծի մի մասն այժմ ծածկված է նավթով»:
Հանթինգթոն Բիչը Լոս Անջելեսից մոտ 65 կմ հարավ է և համարվում է սերֆինգի ու լողափի սիրահարների սիրած վայրը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նկատվում է ձկների և ծովային այլ կենդանիների ոչնչացում:
ԱՄՆ Կոնգրեսում տուժած Օրինջ շրջանը ներկայացնող Միշել Սթիլը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակում խնդրել է շրջանը հայտարարել մեծ աղետի գոտի, ինչը ենթադրում է դաշնային միջոցների հատկացում, որոնք կօգտագործվեն մաքրման համար: