Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանն ամենասկզբից տեղեկություններ ուներ Ադրբեջանում ահաբեկիչների առկայության վերաբերյալ, սակայն Բաքուն Թեհրանին հավաստիացնում էր, որ նրանք սպառնալիք չեն Իրանի Իսլամական Հանրապետության համար:
«Դեռ պատերազմի սկզբից մենք ունեինք նման հաղորդումներ: Այդ բոլոր տվյալների մասին մենք հայտնել ենք Բաքվում մեր ընկերներին: Հանդիպման ընթացքում մեր ընկերներն ասացին, որ Իրանի համար վտանգ չկա: Մենք շարունակում ենք հաղորդումներ ստանալ»,- ընդգծել է Խաթիբզադեն: