Հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հոկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7 հարց: ԱԺ խորհուրդը քննարկել և հաստատել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:
ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունները կղեկավարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Փոփոխություն է կատարվել ԱԺ խորհրդի որոշման մեջ, որի համաձայն` ՍԾՏՀ ԽՎ-ում «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանին կփոխարինի նույն խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը: