Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կազմակերպության գործադիր տնօրեն Հեյրոլլա Խադամին Հայաստան գնալուց առաջ մեկնաբանել է Իրանի մասնակցությունը իրանցի վարորդների համար Տաթևով այլընտրանքային ճանապարհի կառուցմանը՝ գրում է Infoteka24-ը:
«Ադրբեջանը չի մասնակցի Իրանից Եվրոպա տարանցիկ ճանապարհին»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Նա չի բացառել, որ Իրանը կհամագործակցի Հայաստանի հետ Տաթևի ճանապարհի կառուցման հարցում, որով իրանցիները հեշտությամբ կարող են հասնել Հայաստան, այնուհետև Եվրոպա՝ առանց Ադրբեջանի տարածքը հատելու:
«Տաթևի ճանապարհի մնացած 15 կմ-ի կառուցումը կարևոր դեր կխաղա Իրանի տեղաշարժն ու տնտեսական համագործակցությունը դյուրացնելու գործում»,- ասել է փոխնախարարը:
Խադամին ընդգծել է, որ Իրանից Եվրոպա տանող այդ ճանապարհը կենսական նշանակություն ունեցող ուղիներից է: