Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն գրել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Իդալգոն Թվիթերի իր էջում տեղադրել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող Բեռնար-Անրի Լևիի՝ Le Point-ում հրապարակված «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերնագրով հոդվածը և գրել.
«Միանշանակ համաձայն եմ, Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
Ի դեպ, Իդալգոն հաջորդ տարվա ընտրություններում մտադիր է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի թեկնածու: