Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են գրանցվել, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը հետևում է հայտնի ինտերնետ-ռեսուրսների անսարքություններին:
Խնդիրների մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են Երևանի ժամանակով 19։34-ից հետո։ Հիմնականում դրանք արձանագրվում են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Կանադայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Հայաստանում և այլ երկրներում: