Կորոնավիրուսի պատճառով մեկ տարի ուշացած աշխարհի խոշորագույն էքսպոն այս շաբաթ բացեց դռները, ճիշտ կլինի ասել՝ դարպասները, քանի որ արաբական ճոխությամբ Միացյալ Էմիրությունները մի ամբողջ քաղաք էր կառուցել:
Հայկական տաղավարը «Հնարավորություններ» գոտում է, ներկայացնում է երկրի տեխնոպոտենցիալը:
Դուբայից ժամեր առաջ վերադարձած Վրույր Մկրտչյանը կպատմի, թե ինչ է տեսել ու ինչ է հայկական տաղավարն առաջարկում տեսնել էքսպոյի՝ ակնկալվող 25 մլն այցելուներին: