Արցախի պատերազմը վավերագրող լուսանկարիչն անուն առ անուն հիշում է բոլոր մարդկանց, որոնց նկարել է:
Պատերազմը վերապրած երեխաների ու մեծերի աչքերին նայելու հնարավորություն նա տվել է բելգիացիներին՝ հույս ունենալով կոտրել ոչ միայն քաղաքական, այլև հասարակական անտարբերության եվրոպական պատնեշը:
2020-ի պատերազմի մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Բրյուսելի ամենահին շրջաններից մեկում՝ Իքսելում տեղադրված լուսանկարների պաշտոնական բացումը ուրբաթ էր:
Ներկա էին պատգամավորներ, շրջանի քաղաքապետը, հայ համայնքի անդամներ, նաև Բրյուսելում «Լուրերի» թղթակից Լիլիթ Գասպարյանը: