Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից՝ տեղեկացնում է ТАСС-ը:
Դուտերտեն հրաժարվել է առաջադրվել Հանրապետության փոխնախագահի պաշտոնում 2022 թ. ընտրություններում՝ չնայած դեռ օգոստոսին նա հայտարարել էր այդ պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին:
«Ֆիլիպինցիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ ես չեմ համապատասխանում այդ պաշտոնին: Հնազանդվելով այն մարդկանց կամքին, ովքեր տարիներ առաջ ընտրեցին ինձ նախագահի պաշտոնում, ես հայտարարում եմ քաղաքականությունից հեռանալու մասին»,- ասել է Դուտերտեն:
Ֆիլիպիններում նախագահի, փոխնախագահի, ինչպես նաև 300 օրենսդիրների ընտրությունները կանցկացվեն 2022 թ. մայիսի 9-ին: