Վրաստանում կորոնավիրուսի 1826 նոր դեպք է հայտնաբերվել՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 795 մարդ, մահացել է 29 հիվանդ:
Անցած մեկ օրում կատարվել է 51248 թեստ, 32405-ը՝ արագ հակագենի թեստով և 18843-ը՝ ՊՇՌ թեստով:
Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշներն են. օրական ՝ 3.56%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 5.49%, վերջին 7 օրվա ընթացքում՝ 4.93%:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 616 589 դեպք, որից 587 499 մարդ ապաքինվել է, 9005-ը՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 808 520 պատվաստում, օրական պատվաստվել է 8326 մարդ:
Կարանտինային ռեժիմում գտնվում է 52 մարդ, 4081 մարդ հիվանդանոցներում հսկողության տակ են, 696 պացիենտ քովիդ հյուրանոցներում: