Կատարում պատրաստվում են երկրի պատմության մեջ օրենսդիր մարմնի առաջին ընտրություններին, ինչն ըստ վերլուծաբանների՝ կարևոր քայլ է երկրի քաղաքական կյանքում քաղաքացիների մասնակցության ընդլայնման ճանապարհին՝ փոխանցում է Al Jazeera-ն:
Հոկտեմբերի 2-ին Կատարի քաղաքացիները պետք է ընտրեն Շուրայի խորհրդի 45 անդամների երկու երրորդին: 2004 թ. Սահմանադրության համաձայն՝ մյուս 15 անդամներին պետք է նշանակի երկրի էմիրը։
Նախկինում Շուրայի բոլոր անդամներին նշանակում էր էմիրը: Միայն այս տարվա օգոստոսին էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին որոշում է կայացրել հոկտեմբերի 2-ին անցկացնել օրենսդրի ուղիղ ընտրություններ:
Խորհրդատվական և օրենսդիր մարմինը պատասխանատու է ընդհանուր պետական քաղաքականության, օրենսդրական գործունեության, ինչպես նաև պետական բյուջեի վերահսկողության համար: