Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու դեպքերի առիթով ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում կալանավորվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:
Ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Գալստյանը ձերբակալվել էր և ներգրավվել որպես մեղադրյալ: