ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հանգստյան օրերին համատեղ դիտարկել են Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հասարակական տրանսպորտի աշխատանքը:
ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը ուղևորափոխադրում կատարող 32 տրանսպորտային միջոցներում: Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 5 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:
ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կրկին իրազեկել են կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ:
Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի: