Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունը շուտով Հայաստանում կկատարեն հայ և գերմանացի ստեղծագործողները: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կներկայացնի մեծ համերգ: Երկար դադարից հետո կհնչի Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը:
Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր - Հայաստանի 3 երգչախումբ, մեկ օրկեստր անելու են Մաթեոս պասիոն, որն աշխարհում իր նմանը չունի՝ 3 ժամ տևողությամբ հսկա:
Համերգին մասնակցելու են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Տիրամայր» Հայաստանի երգչախումբը: Ռոբերտ Մլքեյանն ասում է՝ ունենք հրաշալի երգիչներ, որոնք կարող ենք երգել ամեն ինչ, բացի Բախի գործերից: Հայաստանում նրա երգեցողության յուրահատկությունը չի դասավանդվում: Այդ պատճառով որոշել են գործակցել գերմանացի երաժիշտների հետ:
Ֆելիքս Բաբուրյան, Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն - 6 մենակատար ունենք Գերմանիայից, շատ հայտնի մեներգիչներ, որոնք Բախի մեծ վարպետներ են: Նրանց մեջ մի երգչուհի՝ Սեդա Ամիրկարայանը, որը Հայաստանից է:
Երաժշտախմբերը ելույթ կունենան Գերմանիայից ժամանած դիրիժորի ղեկավարությամբ։ Ֆիլիպ Ամելունգն առաջին անգամ չէ հանդես գալիս մեր երկրում: Վստահ է՝ հայ հանդիսատեսը բազմաթիվ էմոցիաներ կունենա համերգի ընթացքում:
Ֆիլիպ Ամելունգ, դիրիժոր - Այս ստեղծագործությունն այստեղ կատարելը շատ հուզիչ է: Հայաստանն քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է, և շատ կարևոր է այս երաժշտությունը Հայաստան բերել, վերադարձնել:
Հայ և գերմանացի երաժիշտների գործակցությամբ համերգն Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի հոկտեմբերի 6-ին: Մինչ այդ՝ հոկտեմբերի 3-ին, կամերային երաժշտության ազգային կենտրոնում Գերմանիայից ժամանած տենոր Մարտին Փեթցոլդը վարպետության դաս կանցկացնի ցանկացողների համար:
Հեղինակ՝ Անի Ավագյան