Աֆղանստանի հյուսիսարևմտյան Հերատ նահանգում վերջին երկու ամսվա ընթացքում ավելի քան 100 ձեռնարկություն դադարեցրել է աշխատանքը՝ հայտնել են Աֆղանստանի արդյունաբերության և լեռնային գործի պալատի պաշտոնյաները՝ փոխանցում է ТАСС-ը:
Հերատում ձեռնարկությունների թվի կրճատման պատճառը հումքի, իրացման շուկաների պակասը և տնտեսական դժվարություններն են, որոնց բախվել է երկիրը:
Փորձագետները կարծում են, որ եթե ձեռնարկատերերի և ներդրողների առջև ծառացած խնդիրները շտապ լուծում չստանան, երկրում տնտեսական ճգնաժամ կարող է սկսվել: