Աշխատանքային այցով այս օրերին Բելգիայում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին:
Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանում հակահամաճարակային իրավիճակի և պատվաստումային գործընթացի հետ կապված խնդիրներ:
Նախարարը հանդիպել է նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատան աշխատակազմին:
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է եղել պատերազմի ընթացքում կատարված լայնածավալ աշխատանքներին և հետագա անելիքներին: