Իշխող «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները տեղական իշխանության մարմինների ընտրություններում առաջատարն են բոլոր շրջաններում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ փոխանցում է ТАСС-ը։
Նա նշել է, որ «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթում են մեծ առավելությամբ:
Միևնույն ժամանակ «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավար, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելին վստահ է ընդդիմության հաղթանակի հարցում: Նա հայտարարել է, որ ընդդիմությունը հաղթում է Վրաստանի մայրաքաղաքում: