Թբիլիսիի և Կիևի հարաբերությունները չպետք է կախված լինեն մեկ մարդուց։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին՝ մեկնաբանելով երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը՝ փոխանցում է ТАСС-ը։
«Անթույլատրելի է, որ մի մարդ պատանդ վերցնի վրաց-ուկրաինական ռազմավարական գործընկերությունը։ Ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները հետագայում ևս աչքի կընկնեն լուրջ դինամիկայով»,- ասել է Զալկալիանին:
Նա նշել է, որ դատախազությունից ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ուկրաինական կողմին: